29/04/2024 17:31
Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին
ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սեմյոնովկա բնակավայրը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ գործողության ընթացքում ջախջախիչ հարված է հասցվել ուկրաինական միանգամից մի քանի ստորաբաժանումների, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոալեքսանդրովկա, Արխանգելսկոյե, Տարասովկա և Զավետնոյե բնակավայրերի տարածքներում տեղակայված և Ուկրաինայի ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրյա վարձկանների լեգեոնին։