29/04/2024 12:44
Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո
Երևանի Կենդանաբանական այգին ունի նոր բրենդավորում և հանդես է գալու նոր բրենդի ներքո։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից՝ շաբաթ և կիրակի օրերին դեպի կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի:
«Չվացուցակը հասանելի կլինի Կենդանաբանական այգու կայքում։ Ավտոբուսները կշարժվեն մետրոյի Երիտասարդական կայարանի դիմացի կանգառից», - նշվեց նիստի ընթացքում։