29/04/2024 15:28
Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ցավակցական խոսք է հղել «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ։
«Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին, պահպանում էիր պապիկիդ ու հայրիկիդ անմոռանալի գործերը եւ ստեղծում քոնը։
Ցավակցում եմ Մարտիրոսյան եւ Բաղդասարյան ընտանիքներին, հարազատներին եւ բարեկամներին։
Աստված հոգիդ լուսավորի»,- Facebook-ում գրել է Արզումանյանը։
Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի թոռն է։