29/04/2024 16:47
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Մասիս խոշորացված համայնքում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։
Մասիսի Գեղանիստ բնակավայրում մեծ շուքով կազմակերպվել էր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը` Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ։
«Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով կառուցվող եկեղեցիների շինախատանքը և բնակիչները կունենան իրենց հոգևոր անկյունն ու աղոթքի հավաքատեղին»,- ասել է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ ընդգծելով եկեղեցու դերն ու նշանակությունը հատկապես այս դժնդակ և ճակատագրական օրերին։
«2020 թվականից սկսած՝ Հայաստանի դեմ թշնամու հարձակումներին ու հայկական տարածք թշնամու զորքի ներխուժման փորձերին կարող ենք հայկական ներուժը միավորելով՝ դիմադրել ու մեր ինքնությունը չկորցնել՝ միմիայն եկեղեցու օգնությամբ»,-ասել է Դավիթ Համբարձումյանը՝ դրական գնահատելով Տավուշում սկիզբ առած հանրային շարժումը։