29/04/2024 11:56
Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ Հայաստանում կալանքները կտրուկ աճել են ու դա, ըստ նրա, տեղի է ունեցել Աննա Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո։
«2017-ին եղել է 998 կալանավորում, 2018-ին՝ 804, հետո՝ 968, 961, 986, 1207 ու 1559։ 2018-ի համամետ՝ 2023-ին եղել է կալանավորումների կրկնակի աճ։ Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է հատկապես ձեր պաշտոնավարման ժամկետի հետ»,- դիմելով Աննա Վարդապետյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Թորոսյանը նշեց՝ այո, կարող է լինել տպավորություն, որ կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց ու խոստովանքներ կորզելու միջոց։
«Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ կալանքներն օգտագործվել են խոստովանական ցուցմունքներ կոզրզու համար ու դրանից հետո էն մարդիկ կալանքից բաց թողնվել»,- ասաց Արսեն Թորոսյանը։