29/04/2024 14:07
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր», «Գորիս» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների ծառայողները՝ վարչական անձնակազմի հետ համատեղ, սույն թվականի ապրիլի 27-ին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված գարնանային համապետական ծառատունկին։
Ծառատնկումներ են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություններում։