29/04/2024 14:44
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ
Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը։
Նրա փոխանցմամբ՝ Բաղանիս- Այրումից եկել-հասել են Ոսկեպար, մինչև գետի մյուս կողմը։ «Եռանկյունու հատվածը մնում է», - ասել է համայնքապետը՝ նշելով, որ բնակիչներն անհանգիստ են, ու այս պահին համայնքում՝ գյուղացիների հետ, քննարկում են իրավիճակը։