29/04/2024 12:28
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 689 օբյեկտներում ուսումնասիրություններ են իրականացվել և խախտումներ են արձանագրվել։ Պարզվել է, որ փոշեկլանիչ ցանցերով ապահովման ենթակա են 164 օբյեկտ, որից 33-ն են պատշաճ ապահովված համապատասխան ցանցերով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցվեց Տիգրան Ավինյանին։
«54-ը կրում են ձևական բնույթ, մնացած օբյեկտների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ։ Կձեռնարկվեն միջոցներ՝ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ»,-զեկուցվեց քաղաքապետին։