29/04/2024 10:39
25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև, որ Քոչարյանից բռնագանձվի 5 տրանպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ։
«Շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»,- ասաց Աննա Վարդապետյանը։