30/04/2024 13:00
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատում է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենում է դեպքի վայր: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերում, ապա տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: