30/04/2024 23:35
Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում
Դիաբետիկ կետոացիդոզը զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում բավարար քանակությամբ ինսուլին արտադրել: Ինսուլինն առանցքային դեր է խաղում, որ շաքարը` մկանների և այլ հյուսվածքների էներգիայի հիմնական աղբյուրը, ներթափանցի բջիջներ:
Առանց բավարար ինսուլինի, օրգանիզմը որպես «վառելիք» սկսում է քայքայել ճարպը: Սա առաջացնում է արյան մեջ թթուների կուտակում, որոնք կոչվում են կետոններ: Եթե այն չբուժվի, կետոնների կուտակումը կարող է հանգեցնել դիաբետիկ կետոացիդոզի:
Դիաբետիկ կետոացիդոզի ախտանիշները հաճախ հայտնվում են արագ, երբեմն 24 ժամվա ընթացքում։ Ոմանց համար այս ախտանիշները կարող են լինել դիաբետի առաջին նշանը:
Ախտանիշները կարող են ներառել՝
խիստ ծարավ լինելը,
հաճախ միզելը,
փսխելու կարիք զգալը և փսխելը,
ստամոքսի ցավ ունենալը,
թույլ կամ հոգնած լինելը,
շնչառության պակաս զգալը և հևալը,
շնչելուց մրգային բուրմունքով հոտը,
շփոթված լինելը:
Եթե զգում եք ինքնազգացողության վատացում, ճնշվածություն, վերջերս ունեցել եք որևէ հիվանդություն կամ վնասվածք, պետք է ստուգել արյան շաքարի մակարդակն ավելի հաճախակի:
Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե՝
ունեք հաճախակի փսխում եք և չեք կարողանում ստամոքսում սնունդ կամ հեղուկ պահել,
արյան շաքարի մակարդակն ավելի բարձր է, և չի արձագանքում տնային բուժմանը,
մեզի կետոնների մակարդակը չափավոր կամ բարձր է,
արյան շաքարի մակարդակը մեկից ավելի թեստով բարձր է 16,7 միլիմոլից մեկ լիտրում (մմոլ/լ) կամ 300 միլիգրամից մեկ դեցիլիտրում (մգ/դլ)։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն