30/04/2024 10:56
Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ
Մեր ներկայացրած առաջարկները հաշվի չեն առնվել, նույն սցենարն էր, նույն զրույցը: Հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են, որովհետև մտածում էին, որ գնում ենք լավ լուր բերելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ խոսելով երեկ Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին:
«Մեր առաջարկները նույնն էին, ինչ առաջին անգամ էինք ներկայացրել, բայց իրավիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է մնացել»,-ասաց Կամո Շահինյանը՝ պատմելով, որ գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հուսահատված ու հուզված են դուրս եկել:
Գյուղապետի խոսքով, չնայած ամեն ինչին, տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը՝ հույսով, որ որևէ փոփոխություն կլինի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։