30/04/2024 11:33
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով արվեստագետներին կոչ են արել չլռել․ Լուսանկարներ
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի», «Մալյանը չէր լռի», «Խախտիր լռությունը, մնջախա՛ղ», այսպիսի գրությամբ պաստառներ են երեկ գիշեր փակցվել երևանյան թատրոնների դռներին ու պատերին։ Ակցիայի նախաձեռնողներն այս կերպ կոչ են արել արվեստագետներին՝ չլռել ու իրենց դիրքորոշումը հայտնել։
Քաղաքի տարբեր փողոցներում նաև հայտնվել է «Ոտքի» գրությունը. տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը»։
«Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է
Պայքար. Օր 12. ՀՀ
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,-նշվում է ֆեյսբուքյան էջում։