30/04/2024 18:23
Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շարունակում է այն մտքին մնալ, որ Բելառուսում անհրաժեշտ է երկրորդ ատոմակայանը կառուցել։
«Մտածում ենք։ Շատ կցանկանայի, որ երկրորդ ատոմակայանը կառուցվեր»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА-ն։
Լուկաշենկոն նշել է նաև, որ ժամանակին շատ ճիշտ որոշում է կայացրել՝ կառուցելով Բելառուսի ատոմային էլեկտրակայանը՝ չնայած Լեհաստանի ու Լիտվայի կողմից քննադատության մեծ ալիքին ու արտաքին ճնշումներին։
Նշենք, որ Բելառուսի ատոմային էլեկտրակայանը՝ գտնվող Գրոդնոյի Օստրովեց շրջանում, կառուցվել է ռուսական «АЭС-2006» տիպային նախագծով։
Լուկաշենկոն ավելի վաղ ևս հայտարարել էր երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման հնարավորության ու ցանկության մասին։