30/04/2024 17:22
Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Civic.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Այդ մասին Aysor.am-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- ասել են ՄԻՊ գրասենյակից: