30/04/2024 19:58
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնաակցությամբ միջադեպի առնչությամբ Արթուր Սուքոյանի փաստաբանական խումբը հայտարություն է տաարածել՝ ընդգծելով՝ Սուքոյանի արարքում հանցակազմը բացակայում է․
«Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքը: Հարցի բարոյական կողմը թողնելով այդ հարթության վրա և ընդունելով Արթուր Սուքոյանի թեզերի արդարացիությունը՝ ցանկանում ենք շեշտադրել, որ Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը:
Այսօր փորձ է արվել տարատեսակ դատավարական աճպարարությունների միջոցով ստեղծել կալանավորման հիմքեր, սակայն դրանք բարեհաջող տապալվել են, քանի որ Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ, սակայն արդեն հնչեցված պատճառաբանությամբ՝ այստեղ հրաժարվել են մեզ ընդունել: Այս պահին Արթուր Սուքոյանը ազատության մեջ է:
Փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան,
Ալեքսանդր Կոչուբաև»