30/04/2024 12:37
«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը դարձել է հարմարվողականության կեղծ կարգախոս. պատասխան՝ հումորիստին
Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ միջադեպը և ֆեյսբուքյան ուղիղ եթերում դրան անդրադարձը դրան՝ բուռքն քննարկման պատճառ է դարձել։
Նշենք, որ ներկայացման ժամանակ մի երիտասարդ ակցիա էր իրականացնել՝ բեմում պարզելով «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հովհաննես Դավթյանը ակցիան իրականցրած երիտասարդին շուն էր անվանել՝ նշելով, որ նա ոչ թե հայրենսեր է, այլ վճարվել էր դրա համար։ Նա նաև նշել էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Ի պատասխան Հովհաննես Դավթյանին՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. ««Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։
Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է»։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ գրել է. «Անկախության և ինքնիշխանության գլխավոր չափանիշը սեփական ճակատագիրը տնօրինելու, այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքն է։ Դա է բացարձակ անկախությունը, ոչ թե դրա մասին անդադար խոսելն ու թուրքերի պահանջները կատարելը։
Բոլոր այն կեղծ մտավորականներն ու հանրային գործիչները, որոնք այս տարիներին «քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությամբ փախնում են պատասխանատվությունից, փաստացի Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ են»։
Նշենք, որ ակցիայի կազմակերպիչներից Հովհաննես Հարությունյանն էլ ուղիղ եթերում հայտարարել է, որ Հովհաննես Դավթյանը սուտ տեղեկություն է տարածել՝ նշելով, որ երիտասարդը վճարվել է։
«Ով սուտ բան է տարածում՝ շան տղա է»,-ասել է նա։