30/04/2024 10:42
ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը
Եվրամիության հետ հետզհետե լավացող հարաբերությունները Հայաստանին տալիս են հնարավորություններ՝ փոխելու իր ռազմավարական վեկտորը և ի վերջո սկսելու աշխատել այն ուժային կենտրոնների հետ, որոնց հետ Հայաստանի շահերը համընկնում են։
«Սրմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնել է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։
«Եվրամիությունն արել է անհրաժեշտ քայլեր՝ ձևավորելով այն շրջանակը, որի ուղղությամբ շարժվելու համար Հայաստանն ունի իրական հնարավորություններ, բայց որոշումներն, ի վերջո, ընդունում են Հայաստանի իշխանությունները։ Եթե նրանք ցանկություն չունենան այդ ճանապարհով գնալ, ապա հասկանալի է, որ ոչ մի բան տեղից չի շարժվի»,- ասել է Արզումանյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվտանգության բաղադրիչը դիտարկելիս պետք է հասկանալ, որ այդ կառույցում տվյալ բաղադրիչը յուրահատուկ է։ ԵՄ-ն պատրաստ է ընձեռել հնարավոր միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը։ ԵՄ-ն ռազմական ալյանս չէ և չունի ռազմական ուժեր, որպեսզի ուղղակի օժանդակություն ցուցաբերի, պարզապես ունի հնարավորություններ այդ աջակցությունը ցուցաբերելու համապատասխան ֆոնդերի և գործիքների միջոցով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։