30/04/2024 10:04
«Փաստ»․ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները՝ քաղբանտարկյալների հարցով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ հայաստանյան իշխանություններին փոխանցել են իրենց լուրջ մտահոգությունները ՀՀ-ում քաղբանտարկյալների թեմայի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ ի մասնավորի առանձին շեշտվել է, թե առավել խնդրահարույց են տեսնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին շուրջ 11 ամիս կալանքի տակ պահելու դրվագը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեսպանի կողմից անձամբ Փաշինյանին ասվել է, որ առկա է խնդիր՝ հատկապես այն առումով, որ Աշոտյանի կալանքի փոփոխության հետ կապված ներկայացվել են մի շարք միջնորդություններ, որոնք ուղղակի անտեսվել են և հաշվի չեն առնվել (Աշոտյանի կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել 30 ընդդիմադիր պատգամավոր)։