30/04/2024 10:30
Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին։
«Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վերարտադրության գործընթացներ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում։
«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության ու կայսրության համատեղ նախագիծն ու մերժել այն, քանի որ Հայաստանը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է ու Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ, առհասարակ, Հայաստանի պետականության վերացման»,- ընդգծեց Կարապետյանը։