30/04/2024 09:49
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի․ մայիսի 1-ը որ աշխատանքային է
«Հրապարակ»-ը գրում է. «Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ ղեկավարը: Այսօր մեկնարկող նիստերի օրակարգում այս կառույցների զեկույցներն են։ Նաև ՍԴ դատավոր կընտրեն Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։
Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ։
Իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի, մայիսի 1-ին՝ չորեքշաբթի օրը, ավանդաբար ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն է, իսկ այդ օրը ոչ աշխատանքային է, և Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա»։