30/04/2024 11:46
Խոդավերդին և Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Սարո Խոդավերդիին օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Ճուղուրյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- նշված է որոշման մեջ։