30/04/2024 22:51
Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Այսօր՝ ապրիլի 30-ին, վրարեթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի 67-ամյա բնակիչն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի 11-ամյա բնակչի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։