01/05/2024 21:33
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
« «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ծննդյան 44-ամյակը նշող Նարեկ Մալյանին, նաև Մամիկոն Ասլանյանին:
Շուրջբոլորը քաղաքական նկատառումներով կալանավորված, բանտերում գտնվող անձինք են:
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Արմավիր» ՔԿՀ-ում են, Արմեն Աշոտյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Վերջին օրերին բանտերում են հայտնվել նաև Տավուշի մեր հայրենակիցները, որոնց դեմ իշխանությունը նախ սադրիչներով էր պայքարում, ապա ընդհանուր պայքարից մեկուսացնելու նպատակով՝ գործեր սարքում ու ազատությունից զրկում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: