01/05/2024 22:12
Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվում են կալանավայրում։
«Իմնեմնիմի» պոդքաստը նրանց փոխարեն վարում են այլ հասարակական-քաղաքական գործիչներ, մինչև հաղորդման հեղինակները վերադառնան ու շարունակեն իրենց գործը։
«Իմնեմնիմի» պոդքաստի այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են։