01/05/2024 13:35
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ» կուսակցություն։
«Կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի։ Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի այդ, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը և իրենց շահերի համար չեն փորձում երկրի ապագան խեղաթյուրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։
Նա ասաց, թե իշխանության գալու համար այս պահին պատրաստվում են հերթական ընտրություններին.
«Բայց եթե գործընթացները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ արդեն պատրաստ է արտահերթ գործողությունների, մեր քաղաքական ուժն անպայման այդ ամենի կիզակետում կլինի»։