01/05/2024 22:29
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև
Ռուսաստանը հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունի և անպայման հաղթելու է, հատուկ ռազմական գործողության ելքի վերաբերյալ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ տեխնոլոգիական ներուժ, փորձ, տոկունություն և ուժ, հավատարմություն հայրենիքին, խորը պատմական հիշողություն և գրագետ դրված նպատակներ։ Հաղթանակը մերն է լինելու»,- հայտարարել է Մեդվեդևը։