01/05/2024 20:08
Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է բանակցություններ սկսել Ֆրանսիայի հետ՝ անվտանգության նոր համաձայնագրի շուրջ, որը, մասնավորապես, ենթադրում է միմյանց տարածքներ զինվորականների պարզեցված մուտքի սահմանում։ Սա առանցքային դրույթն է։ Նախատեսվում է նաև աղետների դեպքում միմյանց օգնության տրամադրման մասին կետ ներառել համաձայնագրում, հայտնել է Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս հարցը բարձրացնելու է Ֆրանսիա կատարելիք այցի ժամանակ՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման շրջանակներում։ Նմանատիպ համաձայնագրեր՝ սաահմանող զինվորականների պարզեցված մուտք, Ճապոնիան արդեն կնքել է Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի հետ, ցանկանում է կնքել նաև Մանիլայի հետ, բանակցություններն արդեն ընթանում են։