01/05/2024 20:53
«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը
Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, սահմանադրական կարգի տապալում է, ու ես դրա հետ հաշտ չեմ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գևորգյանը։
«Կիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու, իրենք կադաստրի վկայական ունեն, ես չեմ կարող դրա հետ հաշտ լինել։ Եթե նրանց տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ իրենցը»,- նշել է Իշխան Գևորգյանը։
Նա ընդգծել է՝ այս տարբերակով սահմանազատումը միայն հետաձգում է պատերազմը, և մենք այդ դեպքում անբարենպաստ դիրքերից ենք մղելու այն, եթե սկսվի։
«Եթե պատերազմ սկսվի՝ իմ ու իմ ընկերների նման տղաներն են գնալու ու կռիվ տալու, այնտեղ արյուն է հոսելու, իմ ու իմ նման տղաների արյունն է հոսելու։ Կամ էլ տանելու են էնտեղ մի 300 հոգու մատաղ անեն, իմ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ լինելու»,-ասել է Գևորգյանը։