01/05/2024 14:21
Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր
Իշխանության հանձնարարությամբ ոստիկանները խոչընդոտում են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մինչ երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին, խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:
Եթե խոսքը յուրայինների մասին է` իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել, հարվածել, թույլ չտալ աշխատել»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը: