01/05/2024 13:23
Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը։
«Ողջունում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն են տվել ղազախական կողմի՝ խաղաղության պայմանագրի մշակմանը նվիրված ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Խորհրդանշական է, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991-ի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական սահմանների հստակեցման հիմքերը», - հայտարարել է Տոկաևը։
Հիշեցնենք` Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ կողմ են Ղազախստանում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, հանդիպման օրը, սակայն, դեռ հայտնի չէ: