02/05/2024 14:37
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am
NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պատճառը առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ:
Կառավության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանության վերին օղակներում տևական ժամանակ է քննարկվում է այն հարցը, որ Ավանեսյանը չի կարողանում արդյունավետ իրականացնել ղեկավարման և վերահսկման իր լիազորությունները, ինչի հետևանքով նախարարությանը ենթակա առողջապահական հաստատություններում, մեղմ մասած «բարդակ» է տիրում: Ավելին, առողջապահության նախարարին տևական ժամանակ է չի հաջողվում ոլորտի միասնական քաղաքականությունը տարածել նախարարությանը ենթակա կազմակերպությունների վրա:
Ավանեսյանին պաշտոնանկ անելու որոշմանը նպաստել է նաև Մարտունի ԲԿ-ի շինարարության ընթաքում արձանագրված զգալի թերությունները վարչապետից թաքցնելու փաստը», - գրում է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։