02/05/2024 12:20
Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ)
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը կարծում է, թե ՔՊ-ն չի հանձնել Արցախը, այլ՝ ընդդիմադիրները։
«Ես վստահ եմ, որ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խստությամբ, ապա ինչ-որ մի օր Աստված ձեզ կպատժի ու այդ ժամանակ ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու»,- ԱԺ-ում ասաց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ ընդդիմադիրներն են Արցախի ժողովրդին զրկել իրենց տներում ապրելու հնարավորությունից։