02/05/2024 19:23
Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել
Օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի աշխատի որպես տաքսու վարորդ, հայտարարել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Ստորագրեցի որոշումը, որով արգելում է միգրանտներին աշխատել որպես տաքսու վարորդ Կուրսկի շրջանում։ Դրանից առաջ ես հարցում եմ անցկացրել բնակիչների շրջանում։ Քվեարկել է ավելի քան 42 հազար մարդ, որոնց 82%-ը կողմ է արտահայտվել արգելքին։ Այլ ոլորտների շուրջ ևս վերլուծություն կարվի, բայց Կուրսկի շրջանում միգրանտները շատ չեն»,- ասել է նահանգապետը։