02/05/2024 13:30
Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ)
Այսօր էլ ինչ-որ ՔՊ-ական մի տիկին ամբիոնից ասում է, որ այդ խոսույթը, որով հանդես են գալիս, այսինքն՝ հայրենիքը պաշտպանելու, մարդկանց իրենց տներում ապրելու խոսույթը միջնադար է հիշեցնում. Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը։
«Կարծես իրենք առաջադեմ են, իսկ այն մարդկանց, ովքեր հայրենիքի համար պայքարում են, միջնադար են կոչում»,-ասաց նա։
«Հիմա քննարկել, թե ովքեր են իշխանության ղեկին նստել, ով է սոսնձվել աթոռին ու ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել, ես կարծում եմ՝ արդեն անօգուտ գործ է, ընդամենը պետք է գործել։ Ամեն ինչ բացահայտ է կատարվում, ասում են՝ հանձնում ենք էս երկիրը»,-ասաց նա։