02/05/2024 17:12
Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ)
Ոստիկանական մի քանի շղթա է Կիրանցում կենտրոնացած» Ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա։ Անթիվ, անհամար են, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցում գտնվող ԱԺ «Հայաստան» խբակցության պատգամավո Գառնիկ Դանիելյանը։
Դանիելյանի բնորոշմամբ՝ ուժայինները հիստերիկ պահվածք են ցուցաբերում, դիմում են ապօրինությունների․ իրեն սպառնում են՝ եթե գյուղը չլքի, բերման կենթարկեն այնտեղ գտնվող այլ մարդկանց։
«Զարմանում եմ ուղղակի՝ ո՞նց կարելի է այդպես վարվել։ Այնտեղ տարեց կին կա, որ վատ վիճակի մեջ է, կանայք են, երեխաներ են, այդ մարդկանց ահաբեկում են, պարզապես ահաբեկում են։ Ու ես չեմ հասկանում՝ ինչու են ավելի բարդացնում իրավիճակը»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում