02/05/2024 16:45
«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվել
Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 12:45-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 28-րդ կմ –ի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:
Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Վարդան Գրիգորյան) շարժիչի հատվածը՝ ծածկոցով և արջևի լուսարձակները: