02/05/2024 09:58
«Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ ռուսական է, հետեւաբար՝ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ՌԴ-ում առաջինն են իմանում։
Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական կարգի պահպանման գործառույթը կվերապահվի ՆԳՆ-ին, իսկ հակահետախուզությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները՝ արտաքին հետախուզության նորաստեղծ, բայց դեռեւս ուրվական կառույցին»: