02/05/2024 12:16
«Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
«Ոսկեպարը Հայաստանն է», «Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է» ցուցապաստառներով և «Հեռացնե՛լ Նիկոլին» բացականչյություններով՝ մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի և աջակցություն են հայտնում տավուշցիներին։