02/05/2024 11:24
Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի: Երթը կմեկնարկի ժամը 13:00-ին՝ ուսանողական այգուց՝ Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից:
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացի դեմ և աջակցություն են հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: