03/05/2024 13:15
Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ)
Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ` նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են անձին ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները նրան չներկայացնելուն կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում, երբ անձը քրեական որոշակի գործընթաների շրջանակներում է ազատությունից զրկվում»,- ասաց նա:
Մանասյանի խոսքով` արձանագրվել է նաև հավաքի մասնակիցների կողմից բռնություն, բռնության կոչերի անթույլատրելիություն, ատելության խոսքի անտթույլատրելիություն:
«Հետևաբար, խնդիրներին չի կարելի նայել միակողմանի»,- ասաց ՄԻՊ-ը:
Ըստ Մանասյանի` խնդիրները պետք է ոչ թե օգագործել, այլ` փորձել գտնել լուծումներ: