03/05/2024 20:54
Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի
«Չգիտեմ՝ ինչ ասեմ, պաշարված գյուղում ո՞նց կլինենք։Ամեն գյուղացուն 10-ը ոստիկան են բերել։ Բնակիչների մի մասն այստեղ են, որտեղ հավաքվել են սևբերետավորները, մյուսներն այլ մասում են գյուղի»,- «Փաստինֆո»-ին ասել է Կիրանցի բնակչուհիներից մեկը։
«Գյուղ են բերել 3 000 ոստիկան, ԱԱԾ աշխատող , պարեկ, ինչ համազգեստավոր ասես, որ չկա։ Մի գյուղացու դիմաց 10 ոստիկան են բերել»,- վրդովված ասել է բնակչուհին։
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Կիրանցը պաշարված է ոստիկանների կողմից՝ գյուղի տարածքը ականազերծելու և Ադրբեջանին հանձնելու համար։ Այսօր արդեն ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք, որն ավարտելուց հետո էլ գյուղ մտնող ճանապարհը բացեցին: