03/05/2024 15:50
Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների
Երևանում Եվրամիության գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ իրազեկման խաղաղ ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների․ տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ ԵՄ դիտորդները չեն նկատում այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում։ «Արցախը հայանձնեցին՝ ԵՄ դիտոդները լուռ են, Տավուշը հանձնում են՝ ԵՄ-ն լուռ է»,-նշում են ակցիայի մասնակիցները։