03/05/2024 11:42
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խուրհուրդ է տալիս Տավուշում տեղի ունեցած դեպքերից ապոկալիպտիկ բաներ չպատմել:
«Սիրելինե՛րս, այնպիսի տպավորություն է՝ կարծես դուք դիմապակիների դեմ պատերազմ հայտարարած լինեք, պետք չէ կոտրել քաղաքացիների մեքենաները»,- դիմելով ընդդիմադիրներն` ասաց նա:
Ըստ Արշակյանի` ամեն օր ստեր են ասում, թե գյուղերը տվեցին:
«Մարդկանց հույզերի վրա այնքան եք ազդում, դրա համար էլ օրենքով արգելված բաներ են անում»,- ասաց ՔՊ-ականը` նշելով, թե միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ:
«Չի կարելի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել։
ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, թե իրենք տավուշցիների մեջքի հետևում որևէ բան չեն անելու:
«Հայաստանի սուվերեն տարածքից որևէ մետր չի զիջվելու»,- ասաց Արշակյանը: