03/05/2024 10:34
Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով` Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի:
Նա հիշեցրեց Freedom House-ի զեկույցն ու, ակնարկելով ՔՊ-ին, ասաց, թե ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվել:
Ըստ պատգամավորի` իշխանությունը կալանքի միջոցով ինքնախոստովանություն է կորզում:
«Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն»,- նշեց Խաչատրյանը: