03/05/2024 10:49
Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարությանն այսօր առաջարկ արեց:
«Առաջարկում եմ, որ կառավարությունը որոշում կայացնի ու Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց»,- ԱԺ-ում հայտարարեց Նազարյանը:
Սրանով, ըստ պատգամավորի, կիրանցեցիները համոզված կլինեն, որ ապրում են այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է ՀՀ կառավարության մի մասը:
«Շատ խելամիտ առաջարկ է»,- հավելեց նա: