03/05/2024 21:24
Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 25 քաղաքներում, որոնցից 7-ը հերոս քաղաքներ են, իսկ 18-ում տեղակայված են ռազմական շրջանների շտաբերը, նավատորմերը և համակցված զինուժը:
Շքերթներին 150 000 զինվորական է մասնակցելու, ներգրավվելու է 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա։
Բացի այդ, 314 բնակավայրերում կազմակերպվելու են հանդիսավոր միջոցառումներ՝ կայազորային զորքերի մասնակցությամբ։
Տվյալները հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։