03/05/2024 14:57
44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ)
44-օրյա պատերազմն ամենալուրջ ու ամենադաժան դասն էր ինձ համար որպես ՀՀ քաղաքացի, հետո` որպես գլխավոր դատախազ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Այդ դասից մենք 3 կարևոր հետևություն ենք քաղել,։ Առաջին հերթին, զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային ու պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահն իրականացնում, զինվորական դատախազությունն ու ես պարբերաբար այցելում ենք զորամասեր։ Մեր նպատակն է կանխել, որ բանակում միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի։ Բացի այդ, պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով գրում եմ ու 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր քրեական գործ հետևողականորեն ուղարկվում է դատարան»,- ասաց նա: