Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն

03/05/2024 11:27

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն


Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։

«Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։

Նախ, ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։

Տարածաշրջանում իրական և կայուն խաղաղություն կարող է կայանալ բացառապես ուժի գործադրման և դրա սպառնալիքների բացառման պայմաններում։ Մինչդեռ, Ադրբեջանի կողմից որևէ իրական և գործուն քայլեր չեն գործադրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարբեր թվականների հարձակումների և ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում օկուպացված դարձած տարածքներից (ինչպես դեռևս 1990-ականներից, այնպես 2021-2022 թվականների ընթացքում հարձակումների արդյունքում) զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ։

Ըստ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հայտարարությունների՝ սահմանագծման գործընթացները կատարվում են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) շրջանակներում գործող վարչական սահմանները պետական սահման դարձնելու սկզբունքից ելնելով՝ uti possidetis սկզբունքին համահունչ։ Միևնույն ժամանակ, օրերս ՀՀ արտաքին գործերի նախարարը հերթական անգամ հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է հստակ հաստատել, որ առաջնորդվելու է ԽՍՀՄ-ից ժառանգած վարչական սահմաններով և հանդիսանալ այդ սահմանների իրավահաջորդը։ Սահմանների՝ վարչական, թե պետական, իրավահաջորդության անկյունաքարային սկզբունքի շուրջ գրավոր համաձայնության բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակագրով Առաջին հանրապետության իրավահաջորդ հանդիսանալու, որով Հայաստանից տարածքային նկրտումների հիմք է ստեղծում,  և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Արևմտյան Ադրբեջան ներկայացնող խոսույթների ակտիվ զարգացման պայմաններում լեգիտիմ սահմանազատում չի կարող ընթանալ։

Ավելին, սահմանագծումը կատարվում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։

Նշված եղանակով սահմանազատումը հակասում է հենց ՀՀ ներպետական օրենսդրությանը և կառավարության կողմից որդեգրած մոտեցումներին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման առնչությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ «քանի որ սահմանագծման ողջ ուրվագծի համաձայնեցումը չի ավարտվել և չի հաստատվել օրենսդիր մարմինների կողմից, համաձայնեցված հատվածները չեն համարվում վերջնական համաձայնեցված»։

Ավելին, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.

գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.

դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Ներկայումս ընթացող սահմանագծման գործընթացները հիմնված չեն ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա, քանի որ պայմանավորվածությունների մաս չի կազմում ՀՀ տարածքի դեօկուպացիան, իրականացվում է ուժի սպառնալիքով։ Չի ապահովվում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններվ ստանձնած ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։

ՀՀ կառավարության ղեկավարի կողմից նշվել է, որ ըստ պայմանավորվածության՝ սահմանագծվող սահմանի երկու կողմերում տեղակայվելու են պետությունների սահմանապահ զորքերի ծառայողները։

Հաշվի առնելով Ադրբեջանի բազմիցս փաստագրված, այդ թվում՝ միջազգային ատյանների կողմից հաստատված հայատյաց քաղաքականությունը և դրա շարունակական տարածումը, այդ թվում՝ երեխաների շրջանում ուսումնական հաստատություններում կրթության միջոցով, ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին տարիներին հայազգի անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության սպանությունները, ներառյալ՝ գլխատման, գնդակահարության միջոցով, խոշտանգումները, ուղիղ թիրախավորումները, հայկական մշակութային ժառանգության շարունակական ավիրումներն ու հայկակականության հետքի վերացումը, Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանումը հայրենիքից և բոլոր սահմռկեցուցիչ հանցագործությունների համար տոտալ անպատժելիությունը, ադրբեջանական ուժերի, այդ թվում՝ սահմանապահ տեղակայումը խաղաղ բնակչության կենսական տարածքների անմիջական հարևանությամբ լրջագույն և իրական անվտանգային ռիսկեր է ստեղծում։ Ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազեռծած պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայողների կողմից առերևույթ պատերազմական հանցագործությունների կատարման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ ռազմագերիների սպանություն, դիակների խեղում, խոշտանգումներ, հայ զինծառայողների մի խումբ դեռևս համարվում է անհայտ կորած սահմանապահ զորքերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո։

Ավելին, 2020 թվականից ի վեր ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչների նկատմամբ կատարված անօրինական գործողությունները և հանցագործությունները, ներառյալ գյուղերի և տների ուղղությամբ դիտավորյալ կրակոցները, վերջինը՝ 2024թ․ ապրիլի 9-ին, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումները, կենդանիների գողության դեպքերը, Գորիս - Կապան ճանապարհի փակելը, ճանապարհով երթևեկող անձանց, այդ թվում՝ երեխաներին վախեցնելը, և այլ անվտանգային սպառնալիքները նույն իրավիճակը Տավուշի մարզում կրկնվելու իրական հնարավորության մասին են հուշում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու է ենթադրյալ ադրբեջանական տարածքներով, արդբեջանական զորքերը անմիջականորեն տեղակայվելու են քաղաքացիական բնակչության տներին կից, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, դպրոցները լինելու են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, այդ թվում՝ օրինակ Կիրանց գյուղի դպրոցը ենթադրյալ ադրբեջանական սահմանից հեռու է լինելու ընդամենը 70մետր։ Սահմանագծման արդյունքներով մի շարք քաղաքացիների սեփականությունը, այդ թվում՝ տները, հողատարածքները հայտնվելու են ենթադրյալ ադրբեջանական տարածքում կամ անմիջապես սահմանին կից՝ անհնարին դարձնելով սեփականության օգտագործումը։

Անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ի դեմս՝ վարչապետի, չեն բացառում Ադրբեջանի կողմից այլ սպառնալիքների և ռազմական ուժի գործադրման հավանականությունը սահմանագծումից հետո անգամ, ինչի պարագայում հրամայական է դառնում սահմանազատման և սահմանագծման գործընթացում միջազգային իրավունքի և ընդունված փորձի ու սկզբունքների կիրառումը։

Միաժամանակ, միջպետական ճանապարհի օգտագործման անհնարինության պայմաններում ինչպես Կիրանց, այնպես էլ Ոսկեպար և Կայան գյուղերի բնակիչները կանգնած են շրջափակման վտանգի առաջ, ինչն էական ռիսկեր է ստեղծելու բնակչության անվտանգ միջավայրում կենսագործունեության համար՝ վտանգելով նշված գյուղերի բնակիչների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, կրթության, առողջության և այլ իրավունքները։ Նման իրական անվտանգային ռիսկերի առկայության պայմաններում գյուղերը կարող են դատարկվել։ Նման պայմաններում բարձր հավանականություն կա, որ նշված գյուղերի բնակչությունը կլքի իրենց մշտական բնակության վայրը՝ երեխաների անվտանգության լուրջ սպառնալիքներ ունենալու ու կրթության իրավունքը պատշաճ ապահովելու անհնարինության պայմաններում։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության և գործող իշխանության, պարտավորություն է կրում երաշխավորելու նշված գյուղերի բնակիչների անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը։

Այս առնչությամբ, հատկապես, ՀՀ ոստիկանության կողմից վերջին օրերին Կիրանց գյուղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրման, խաղաղ ցուցարարների ապօրինի բերման ենթարկելու դեպքերն անընդունելի են։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է ապահովել բնակիչների և յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, պահպանելու հասարակական անվտանգությունը։ Բնակիչների արդարացի մտահոգությունների բարձրաձայնման և պայքարի ճնշումը ոստիկանության ուժերի կողմից իրավաչափ չէ, և ունակ է առավել մեծ անպաշտպանության և անվստահության զգացողություն առաջացնել բնակիչների շրջանում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարությունից․

Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, խստիվ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացում երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները՝ իրենց բնակավայրերում անձանց անվտանգ և արժանապատիվ բնակվելու իրավունքի երաշխավորման համար։

Վերանայել Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի և աշխատանքային խմբերի կազմը՝ ներգրավելով միջազգային իրավունքի մասնագետների, քարտեզագետների և այլ վերաբերելի մասնագետների։

Սահմանագծման գործընթացներում հանրության համար ապահովել թափանցիկություն, կանխատեսելիություն և որոշակիություն, այդ թվում՝ սահմանագծման սկզբունքների և կիրառվող գործիքների վերաբերյալ։

Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին