03/05/2024 09:46
«Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր հայտարարագրի «նվերներ» բաժնում գրել է, որ 2023 թվականի ընթացքում Twins Buick Gmc ֆիրմայից ստացել է 49.9 հազար ԱՄՆ դոլար։
Նվիրատուն, ըստ երեւույթին, գործունեություն է ծավալում Ավստրալիայում։
Ինչի համար է նվեր ստացել քաղաքապետը, ինչ ծառայության դիմաց՝ անհասկանալի է»: